Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, ծեծել եմ, չափալախել, պագոնները պոկել եմ. գաղտնալսում

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատարանում այսօր հրապարակվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: Այդ գաղտնալսումներում հիմնականում շոշափվում էր Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, գնդի գրավման օրերին պատանդառված Վալերի Օսիպյանի անունը:

Մասնավորապես մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»,- դիմելով Գնելին՝ ասում է Աշոտ Պետրոսյանը: Ապա Գնելը հետաքրքրվում է նրանից. «Չի՞ ասում ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան՝ Աշոտ Պետրոսյանն ասում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել, ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

Խոսակցություններից մեկում հնչում է նաեւ այսպիսի արտահայտություն. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով»։

Ապա մեղադրողները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի եւ մի տղամարդու հեռախոսային խոսակցության վերծանում, որտեղ տղամարդը կշտամբել է Բարսեղյանին հայի վրա կրակելու, ոստիկան սպանելու համար (Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկան Արթուր Վանոյանին եւ Յուրի Տեփանոսյանին սպանելու համար,-հեղ.): Տղամարդը, դիմելով Բարսեղյանին, ասում է, որ նա գյուղի պատվի հետ է խաղացել, ի պատասխան՝ Սմբատն էլ հորդորում է ոտքի ելնել, քանի որ հեղափոխությունը սկսվել է. «Ամոթ է, վերջ տուր, գնա տուն»,- ասում է տղամարդը:

Սկզբնաղբյուր՝armtimes.com

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.