Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Ապրիլի 12-ին, ժամը 15-ին, 68-ամյա տղամարդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց անհայտ համարանիշի տրոլեյբուս նստելիս վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք, և տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 9.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ղուկասավան գյուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
    «ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 2-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհի Արևաբույր գյուղի թիվ 61 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակի հենասյանը:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի:
    «ՎԱԶ-2109»-ի վարորդը, ուղևորուհին և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 23.45-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 5 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Հակոբյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 12-ին, ժամը 11.40-ին, «ԶԻԼ-ԿՕ 440» մակնիշի աղբատար ավտոմեքենան Սյունիք գյուղի հարակից աղբաթափման տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը:
    Վարորդը մարմնական վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.