Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Մայիսի 3-ին ժամը 18.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 2-ին, ժամը 18.00-ին, «BAOTIAN» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մայիսի 3-ին, ժամը 1.40-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 2-ին, ժամը 23-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի հին խճուղու և Հասրաթյան փողոցի հատման հատվածում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
    Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 2-ին, ժամը 9.30-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ մանևրելու հետևանքով, 71-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և բուժօգնության դիմել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 3-ին, ժամը 17.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 31 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 2-ին, ժամը 23.20-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 7 շենքի դիմաց իրար են բախվել «Ման» մակնիշի աղբատար և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
    Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մեծամոր գյուղի համանուն խճուղու թիվ 20 տան դիմաց կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
    «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «ՍԱԶ-3507» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ:
    «ՎԱԶ-210740»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մայիսի 3-ին, ժամը 200-ի սահմաններում, «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.