Պատահարներ

ՃՏՊ Մարգարա գյուղում

Մարտի 30-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Infiniti QX4» մակնիշի 30 SS 130 պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) ավտոմեքենան և «Laz» մակնիշի 28 OU 590 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Տ.) ավտոբուսը:

Փրկարարները «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները. իրականացվել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հրդեհ Դարպաս գյուղում

Մարտի 30-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 6/4 հասցեում գործող աղբամշակման կոմբինատում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 20:20-ին:

Այրվել է մոտ 108 խմ պլաստմասե թափոններ:

Օգնում են փրկարարները

Մարտի 30-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1946 թ. Է. Ժ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող Ռազմական ոստիկանության մոտակայքում՝ ձորում՝ 1000 քմ, Քանաքեռի 12-րդ փողոցի սկզբնամասում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի վերջնամասում՝ 500 քմ, Արգել գյուղի 8-րդ փողոցի թիվ 18 տան բակում՝ 300 հակ պահեստավորած անասնակեր, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ 170 քմ, Եղվարդ քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/3 տան մոտակայքում՝ 400 քմ, Արարատի մարզի Արալեզ գյուղի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ 950 քմ, Սուրենավան գյուղի դաշտերում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 1 փողոցում՝ մոտ 120 քմ, Ագարակ գյուղի 1-ին փակուղու թիվ 4-րդ տան մոտ՝ 100 հակ պահեստավորած անասնակեր, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ներսեսի դիեր» կոչվող հանդամասում՝ մոտ 7000 քմ, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում՝ 2 հա, Լոռու մարզի Գուգարք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 10 հա, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի վերջնամասում՝ Խնձորուտի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Տարոն 2 թաղամասի Փարաջանով փողոցի թիվ 32 տան մոտակայքում՝ մոտ 250 քմ, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 2000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակշին» 3-րդ բանավան թիվ 7-րդ տան հետնամասում՝ մոտ 200 քմ, Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց՝ 3 հա, Թումանյան 143 հասցեում՝ մոտ 3000 քմ, Մեղրաշատ գյուղի 3-րդ փողո¬ցի թիվ 13 տան մոտակայում՝ 450 հակ պահեստավորած անասնակեր, Զույգաղբյուր գյուղի 8-րդ փողոցի թիվ 29 տան բակում՝ 250 հակ պահեստավորած անասնակեր, Արմավիր-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Վաղարշապատի կամրջի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.