Պայթյուն, հրդեհ և փլուզում Նուբարաշենում

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ և պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է երկու բազկաթոռ՝ մասնակի: Պայթյունի հետևանքով փլուզվել է խոհանոցի արտաքին պատը (12 քմ) և կախովի առաստաղից՝ 9 քմ հատված:

53-ամյա Ա. Ա.-ն և 59-ամյա Ս. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», ուր մեկնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի գլխավորությամբ: Բժիշկներն Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ս.-ինը՝ ծանր:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.