Պայուսակը փրկել է ամերիկուհուն գողի փամփուշտից

Նյու Յորքի բնակչուհին չի տուժել կրակոցից իր պայուսակի շնորհիվ, որը կանգնեցրել է փամփուշտը, հայտնում է New York Daily News-ը։

Գողը հարձակվել էր 39-ամյա ամերիկուհու վրա, որը իր մեքենայի բեռնախցում իրերն էր դասավորում։ Գողը սպառնացել է կնոջը ատրճանակով ու պահանջել մեքենայի բանալիները ։ Երբ կինը դիմադրել է, հանցագործը կրակել է։ Փամփուշտն անցել է պայուսակի ու բեռնախցի միջով, որից հետո լռվել է հագուստի մեջ՝ չվնասելով կնոջը։ Այդ ժամանակ տղամարդը ատրճանակով հարվածել է նրա գլխին, վերցրել բանալիները ու առևանգել մեքենան։

Ոստիկանությունը հանցագործին ձերբակալել է հանցագործության վայրից վեց կմ հեռավորության վրա։ Նրան առաջադրել են մեղադրանք մահափորձի, կողոպուտի, հարձակման, զենքի ապօրինի պահման, նաև օգտագործման համար։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.