Քրգործ՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքով

2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել 2017թ. ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:

Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.