Ռեմինգտոն 870 հրացան

Ռեմինգտոն 870-ը կոտորակ կրակող պոմպային հրացան է, որը արտադրում է համանուն` Ռեմինգտոն (Remington Arms Company, LLC.) ընկերությունը: Այս հրացանը լայնորեն կիրառվում է հանրության կողմից սպորտային հրաձգության, որսի և ինքնապաշտպանության համար: Այն նաև օգտագործում են աշխարհի տարբեր երկրների օրինապահ մարմիններն ու բանակները:

Ռեմինգտոն 870-ը չորրորդ մեծ նախագիծն էր համանուն պոմպային հրացանների սերիայում: Այն ներկայացվել է 1951թ. և ամենահուսալի, հեշտ կիրառվող և մատչելի մոդելն է: 1983թ. արդեն վաճառվել էր Ռեմինգտոն 870-ի երեք միլիոն նմուշ՝ գրավելով հրացանների վաճառում աշխարհում առաջին տեղը:

Ռեմինգտոնն ունի տակի մասից լիցքավորում, կողք վանող ընդունիչ, գլանային փամփշտակալ՝ փողի տակ, երկակի գործողության ուղեկալ, ներքին զարկան և հենակ, որը թույլ է տալիս երկարացնել փողը:

 

Ռեմինգտոն 870 տեխնիկական բնութագիրը.

  • Քաշն առանց փամփուշի – 3.2–3,6 կգ՝ կախված մոդելից,
  • Հրազենի երկարությունը – 94–1,280 մմ՝ կախված մոդելից,
  • Փողի երկարությունը – 360–760 մմ՝ կախված մոդելից,
  • Փամփուշտի տրամաչափը – 12, 16, 20 կամ 28 փամփուշտ,
  • Կրակի տեսակը – մենահար կամ կիսաավտոմատ,
  • Սնուցման համակարգըը – 4+1-ից 10+1 փամփուշտ՝ կախված մոդելից։

Ռեմինգտոնը նաև օպտիկական նշաններ տեղադրելու հարմարանք ունի։

Ռեմինգտոնի մոդելները

Էքսպրեսս – հիմնականում հեշտ կիրառվող, կրակում է 12 և 20 տրամաչափի փամփուշտներ և հիմնականում նախատեսված է որսորդության համար։

Մարին (ծովային զորքեր) – նիկելապատ և սինթետիկ բաժանմունքներով։

Մարկ 1 – ընդունվել է ԱՄՆ բանակի սպառազինություն 1960-ական թվականներին և պահպանվել է մինչ օրս: Այն ունի 53 սմ երկարությամբ փող և երկարացված փամփշտատուփ, որը տեղավորում է 8 փամփուշտ և հենակ փողի վրա թույլ է տալիս դաշույն հարմարեցնել:

Փոլիս (ոստիկանություն) – տեղավորում է միայն 12 տրամաչափի փամփուշտ և գերհզոր է կարճ տարածությունների վրա:

Ռեմինգտոնն իր մատչելիության շնորհիվ ԱՄՆ հանցավոր խմբերի հիմնական զենքերից է: Այն օգտագործվել է բազմաթիվ զինված հարձակումներում և կողոպուտներում:

 

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.