Ռոբսոնը կրկին Հայաստանում է

Ռոբսոնը կրկին Հայաստանում է, նրա հետ հանդիպում են որոնում տարբեր կալիբրի հանրահայտ մարդիկ։

«ՉԻ» տեղեկություններով` մի քանի էլիտար հարսանիքների մասնակցելու նպատակով կրկին Հայաստանում է ՌԴ-ում հայտնի հեղինակություն, Սոչի քաղաքի «նայող» Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը: Նա, ի դեպ, համարվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի մտերիմը, և հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում և գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ:

Նշենք, որ Ռոբսոնի հետ հանդիպումներ են փնտրում նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին նման մի հանդիպման են եկել «օրենքով գող» Զապը` Անդրանիկ Սողոյանը, գյումրեցի Սուրոն և էլի մեկ հոգի: Նրանք ժամերով սպասել են «Մարիոթ» հյուրանոցի 7-րդ հարկում գտնվող Ռոբսոնի սենյակի դիմաց, սակայն նա բավական ուշացել է: Մեր տեղեկություններով` Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը, այդ պահին «Մարիոթի» բացօթյա սրճարանում նստած է եղել Գագիկ Բեգլարյանի` Չոռնի Գագոյի հետ:

Ամբողջական՝ «ՉԻ» կայքում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.