Ռուսաստանի ռեստորաններից մեկում ծեծկռտուքից հետո հայը կրակել է այցելուի վրա

Ռուսաստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վիրավորմամբ տեղափոխել են հիվանդանոց տեղի ռեստորաններից մեկից:

Ինչպես տեղեկացնում է Kazanfirst կայքը, պարզվել է, որ նրա վրա կրակել է ռեստորանի հաճախորդներից մեկը, ով Հայաստանի քաղաքացի է:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան «Բակինսկի դվորի» ռեստորանում:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ռեստորանի այցելուներից երկու խումբ դուրս է եկել փողոց՝ ծխելու համար: Այնտեղ տեղի բնակիչներից մեկը պատահաբար ուսով բախվել է տղամարդուն: Արդյունքում` ծեծկռտուք է տեղի ունեցել, և ՀՀ քաղաքացին ատրճանակից կրակել է տուժողի ուղղությամբ:

Բուժհաստատությունում կար դնելուց հետո տուժողին տուն են ուղարկել: Ոստիկանություն հաղորդում տալուց նա հրաժարվել է:

Այժմ քննիչները դիտարկում են «Խուլիգանության» հոդվածով վարույթ սկսելու տարբերակը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.