Ռուսաստանի թիվ 1 «օրենքով գող» դառնալուն հավակնող ադրբեջանցու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Այս տարվա նոյեմբերի վերջին Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել Վրաստանում ծնված, ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Գուլի) նկատմամբ: 

Ինչպես գրում է lenta.ru-ն՝ նրան մեղադրում են 2015 թվականին Քամալ Գուլուևի առևանգման կազմակերպման համար, որին գտնելու համար սահմանված է եղել 10 մլն եվրո պարգևավճար:

Նշվում է, որ առևանգումից հետո Գուլուևին հաջողվել է փախչել, նրա հետ միասին փախուստի է դիմել նաև առևանգման մասնակիցներից Մաքսուդ Ղուրբանովը։ Ավելի ուշ նա ցուցմունք է տվել Գուլիի դեմ: Հենց այդ տեղեկությունները հիմք դարձան հետագայում ադրբեջանցի քրեական հեղինակության դեմ առաջադրված մեղադրանքի համար:

Հատկանշական է, որ Սալիֆովը Զախարի Քալաշովի (Շակրո Մոլոդոյ) ձերբակալությունից հետո համարվում է ռուսաստանյան թիվ 1 «օրենքով գողը» դառնալու ամենահավանական թեկնածուներից մեկը: Նշենք, որ Շակրոն ռուսաստանյան քրեական հիերարխիայի «համար 1 օրենքով գողի» կարգավաիճակը ստացել էր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահից հետո:

Լրատվամիջոցները նկատում են, որ լինելով ծնունդով Վրաստանից, ազգությամբ ադրբեջանցի ու մահմեդական՝ Գուլին կարող է կարգուկանոն հաստատել ռուսաստանյան շուկաներում, ազդել հյուսիսկովկասցի իսլամիստ ծայրահեղականների, ինչպես նաև Միջին Ասիայից էթնիկ խմբավորումների պարագլուխների վրա:

Վարկածներից մեկի համաձայն՝ հետախուզում հայտարարելով Գուլիի դեմ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություներն առաջարկում են Գուլիին պայմանավորվել համագործակցության շուրջ՝ նկատի ունենալով նրա «շուկայական» հավակնությունները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.