Սարի թաղի սպանության գործով 27-ամյա հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Երևանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալ 27-ամյա Օնիկ Մ․-ն ներկայացել է ոստիկանություն։


Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա մասնավորապես հայտնել է. «Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, շտապ օգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ 

Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, պարզել են կատարվածի հանգամանքները։
Քրեական հետախույզները, սպանությունը կատարելու կասկածանքով, որոնողական աշխատանքներ են ձեռնարկել 27-ամյա Օնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատության շրջանում։ Արդյունքում՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել որոնվող կասկածյալ, Երևանի բնակիչ Օնիկ Մ․-ն։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 

Դեպքի այլ հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.