«Սեֆիլյանի գործով» ամբաստանյալին «արա»-ով դիմած դատախազի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդություն: Փաստաբանն ընդգծեց, որ նախորդ նիստում Պետրոս Պետրոսյանը Ներսես Պողոսյանին դիմել է «արա»-ով եւ բղավելով՝ առանց ոտքի կանգնելու. «Այդ կերպ նա արտահայտեց անձնական հակակրանք իմ պաշտպանյալի հանդեպ եւ կասկածի տակ դրեց իր հետագա մասնակցությունն այս գործի քննությանը»: Արայիկ Պապիկյանն ընդգծեց, որ Պետրոս Պետրոսյանը նախաքննության ընթացքում եւս աչքի է ընկել ոչ պարկեշտ եւ անհարգալից վերաբերմունքով, իսկ Պողոսյանին «արա»-ով դիմելու համար դատարանը նրա հանդեպ անհամաչափ սանկցիա է կիրառել՝ ընդամենը նախազգուշացում տալով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց միջնորդությունը մերժել: Այսինքն, այս գործով որպես մեղադրող-դատախազ շարունակելու է հանդես գալ Պետրոս Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.