Շակրոն և Իտալյանեցը իրենց մեղավոր չեն համարել

Բացի այդ Զախարի Կալաշովը անհեթեթ է համարել գողական (օբշագի)  կառավարման մասով իրեն առաջադրված մեղադրանքը:


Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանում ընթանում է Զախարի Կալաշովի ավելի հայտնի որպես «օրենքով գող» Շակրո Մոլոդոյ և նրա հանցախմբի դատավարությունը: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ թե Շակրոն և թե քրեական հեղինակություն Անդրեյ Կոչույկովը (Իտալյանեց) չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են դրամաշորթության՝ զուգորդված  բռնության կիրառմամբ. (Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասով): «ELEMENTS» ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից 8,000,000 ռուբլի շորթելու մեղադրանքով:


 

«Ես հասկանում եմ ինձ առաջադրված մեղադրանքները և չեմ ընդունում դրանք».- ասել է Շակրոն դատական նիստի ժամանակ. հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը:


Անդրեյ Կոչույկովն իր հերթին հայտարարաել է. «Հասկանում եմ ինձ առաջադրված մեղադրանքը և չեմ ընդունում, դա նման է նրան, որ ես փոխեմ իմ սեռական կողմնորոշումը»:


Թե ինչպես կզարգանան դատական իրադարձությունները կանրադարնանք մեր հաջորդ հրապարակումներում:

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.