Շակրոյի գործով ձերբակալվել է «Ռոսնեֆտի» իրավաբանական բաժնի ղեկավարը

Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Роснефть»-ի նախկին իրավաբանական բաժնի ղեկավար Ալեկսեյ Կրամարենկոյին «օրենքով գող» Զախարի Կալաշովից (Շակրո Մոլոդոյ) կաշառք վերցնելու կասկածով: Այս մասին գրում է  РИА «Новости» լրատվական գործակալությունը: Ալեկսեյ Կրամարենկոն, նրա տեղակալ Ալեքսանդր Խուրցիլավը, ինչպես նաև քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրեյ Բիչկովը հրաժարական էին ներկայացրել այս տարվա հուլիսին Շակրոյի բազմահատոր քրեական գործի պատճառով:

«Կրամարենկոյին ձերբակալել են անհերքելի փաստերի հիման վրա: Ինչպես հայտնում է սկզբնաղբյուր լրատվամիջոցը՝ նախաքննական մարմինը միջնորդել է դատարանին խափանման միջոցի ընտրման վերաբերյալ որոշում կայացնել, Կրամարենկոն կալանավորվել է մինչև 2018թ.-ի փետրվարի 15-ը»:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.