Շիրխանյանը կտրականապես հրաժարվել է դատական նիստին ներկայանալ. «Ժամանակ»

Նորք-Մարաշի զինված խմբի գործով երեկվա դա­տական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ Դա­տապարտյալների հիվանդանոցից դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Հի­վանդանոցների պատասխանատուների ստորագրու­թյամբ արձանագրություն էր կազմվել, որ ամբաստա­նյալ Վահան Շիրխանյանը «կտրականապես հրաժար­վել է դատական նիստին ներկայանալ»: Վահան Շիրխանյանը բողոքել է միջգոտկային ցավերից: Ըստ բժիշկների կազմած արձանագրության’ ներկայումս Վահան Շիրխանյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, նա կարող է մասնակցել դատական նիս­տին, բայց չի ցանկացել:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարա­րեց. «Տեղեկություններ դեռ չունեմ, թե այսօր ինչու չի ներկայացել իմ պաշտպանյալը, այն, որ նա կարող է մասնակցել դատական նիստերին, չի նշանակում, որ այսօր ի վիճակի է եղելներկայանալու, ճանապարհն էլ նրան ֆիզիկական տառապանքներ է պատճառում: Եթե հնարավորություն ունենար, անպայման կներկա­յանար»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.