Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը (երկուսն էլ զինվորականներ են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ: 

Բժիշկները Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Է. Խ.-ինը՝ միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.