Սկանդալ երկաթուղում

Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում: Վերջերս «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարել իր տարածքում երկաթգծի գծերի նորոգման, կառուցման, պատրաստման համար, եւ այդ մրցույթում ՀԿԵ-ն պարտվել է, փոխարենը շահել է ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը՝ «Իսահակյան» ԱՁ, ով եւս բարձր պաշտոն է զբաղեցնում երկաթգծում: Եդիգարյանները պատահական մարդիկ չեն երկաթգծում․ լինելով գլխավոր ինժեներ՝ Արամ Եդիգարյանը ոչ միայն կարողացել է իր մոտ գործի տեղավորել մոտ երկու տասնյակ ազգականների, այլեւ երկու եղբայրներին նշանակել է երկաթուղու կարեւոր նշանակության ստորաբաժինների ղեկավար պաշտոններին։ Եվ այդպես, տարիներ շարունակ Եդիգարյան 3 եղբայրները ղեկավարում են ՀԿԵ ամբողջ շարժակազմը: Արկադի Եդիգարյանը վերանորոգման աշխատանքներով է զբաղվում։ Ասում են` քանդել-վաճառելու պրոֆեսիոնալ են, օրինակ` հին «մատերիալի» անվան տակ վաճառք են իրականացնում։ Խոսքը շպալների, ռելսերի, մետաղի ջարդոնի վաճառքի մասին է: Եվ այժմ երկաթուղայինները պնդում են, թե այդ կազմակերպությունը բացել են գլխավոր տնօրեն Վալկոյի հետ մասին եւ, նախապես իմանալով ՀԿԵ-ի առաջարկած գինը մրցույթում, դրանից ավելի ցածր գին են առաջարկել ու շահել մոտ 30-40 մլն․ դրամանոց տենդերը: Ատոմակայանի հայտարարած տենդերում ՀԿԵ բարձրաստիճան աշխատակցի ընկերության հաղթելու փաստը հասել է մինչև Մոսկվա՝ «Ռուսական երկաթուղիներ»:

Մեկնաբանության համար ՀԿԵ հասարակայնության հետ կապերի կենտրոնի պետ Վարդան Ալոյանիը հաստատեց տեղեկությունը, որ ՀԿԵ-ն մասնակցել է այդ մրցույթին և չի հաղթել: «Իսկ թե ով է հաղթել, չենք հետաքրքրվել»,-ասաց Ալոյանը: Եվ մինչ նա հավատացնում էր, թե չեն հետաքրքրվել, օրեր շարունակ երկաթուղում ժողովներ են տեղի ունենում «պռավալ» գնացած տենդերի համար: Այնպես որ՝ շատ իզուր, որ չեն հետաքրքրվել, այլապես կիմանային, որ շահողը հենց իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.