Սպանել են հայտնի դիզայների զարմիկին

Վենեսուելայում սպանել են հայտնի դիզայներ և մոդելավորող Կարոլինա Էրերայի զարմիկին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Հաղորդվում է, որ նրան մահացած են գտել ավտոմեքենայում՝ մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու ճանապարհին։

Դատախազությունից հայտնել են, որ 34-ամյա գործարար Ռեյնալդո Խոսե Էրերայի դին հայտնաբերվել է մայիսի 11-ի երեկոյան։ Սպանվել է ևս մեկ ձեռնարկատեր, նրա դին գտնվել է նույն վայրում։

Դատախազության տվյալներով՝ տղամարդկանց մահվան պատճառը դեռևս պարզված չէ։

Վենեսուելայի ոստիկանության հաղորդմամբ՝ անհայտ անձիք առևանգել են Ռեյնալդո Էրերային և նրա ընկերոջը՝ Ֆաբրիցիո Մենդոսին նրանց գրասենյակների մոտ։ Դրանից հետո տղամարդկանց տարել են իրենց տները՝ այնտեղից արժեքավոր իրեր և գումար վերցնելու համար, որից հետո սպանել են՝ կրակելով նրանց գլուխներին։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.