Պիտակ՝ ԱԺ 2017

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների  վերաբերյալ  506 հաղորդում, որոնցից  129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ  լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Հաղորդումներից  155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու,  53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երևանում, 3-ը` մարզերում:

Ստորև ներկայացնում ենք Երևանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/35 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 4/35 ընտրատեղամասի ընտրող Ա.Նիկոյանը ապրիլի 2-ին գնացել է նշված ընտրատեղամաս և սահմանված կարգով մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց` մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, Ա.Նիկոյանը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամին: Նույնականացնող սարքի ազդանշանն անմիջապես միացել է` վկայելով, որ ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ինչից հետո Ա.Նիկոյանը, թողնելով անձնագիրը, հեռացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

3. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Հ.Ղազարյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 09:10-ի սահմաններում գնացել է 2/19 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները և մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց նա նորից վերադարձել է ընտրատեղամաս, և նորից քվեարկությանը մասնակցելու համար հանձնաժողովի անդամին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն համապատասխան սարքի միջոցով անմիջապես պարզվել է, որ ընտրողն արդեն մեկ անգամ քվեարկել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթն և հիմքը` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Տեղեկացնենք, որ ապրիլի 3-ին` ժամը 09-ի դրությամբ, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ապրիլի 2-ին գրանցված ընտրախախտումների վերաբերյալ 154 նյութ, որից 6-ով հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործերը վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերին. Երեք քրեական գործ հարուցվել է Երեւանում, երեքը` մարզերում:

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵ որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵ որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08.15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
Նշված տեղեկությունները վերաբերվում են`
 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,
 7-ը՝ ընտրակաշառքին,
 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,
 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,
 1-ը` բաց քվեարկության,
 1-ը` հարկադրանքին,
 1-ը` քվեարկության ուղղորդելուն,
 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,
 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,
 1-ը` ծառայողական ստուգման,
 11-ը` խորհրդատվական:

«Ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը օրենքով սահմանված ժամկետներում բացել են նախընտրական հիմնադրամների հաշիվները», — այդ մասին ապրիլի 2-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը.

«Ելք» դաշինքի հիմնադրամի հաշվին փոխանցվել է 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ, մնացորդը կազմում է 753 հազար 950 դրամ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 488 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 487 հազար 188 դրամ, մնացորդը կազմում է 812 դրամ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 72 միլիոն 315 հազար դրամ, ծախսվել է 72 հազար 314 դրամ, մնացորդը կազմում է 974 դրամ:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ, մնացորդը կազմում է 2 միլիոն 182 հազար 996 դրամ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 74 միլիոն 911 հազար 600 դրամ, ծախսվել է 74 միլիոն 718 հազար 463 դրամ, մնացորդը կազմել է 193 հազար 136 դրամ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 9 միլիոն 553 հազար դրամ, ծախսվել է 9 միլիոն 302 հազար 952 դրամ, մնացորդը կազմել է 250 դրամ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ, մնացորդը կազմել է 13 միլիոն 189 հազար 728 դրամ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 88 միլիոն 790 հազար 506 դրամ, ծախսվել է 88 միլիոն 769 հազար 166 դրամ, մնացորդը կազմել է 21 հազար 340 դրամ:

ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 30 միլիոն 63 հազար 200 դրամ, ծախսվել է 30 միլիոն 62 հազար 895 դրամ, մնացորդը կազմել է 305 դրամ:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 09:45-ի դրությամբ ստացվել են 1946 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 97 տոկոսը։

  • «Ելք» դաշինք — 7,75
  • «Ազատ դեմոկրատներ» — 0,94
  • «Հայկական վերածնունդ» — 3,73
  • «Ծառուկյան» դաշինք — 27,33
  • «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք -1,63
  • Հանրապետական կուսակցություն — 49,21
  • Կոմունիստական կուսակցություն — 0,75
  • «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք — 2,08
  • ՀՅ Դաշնակցություն — 6,59

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քվեարկության ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց քվեարկության մասնակցության տվյալները՝ ըստ քաղաքների։

Ըստ ընտրական մարզկենտրոնների ընտրություններին մասնակցության տոկոսն այպիսինն է.

  • Երևանում ընտրողների 58,46 տոկոսն է մասնակցել:
  • Աշտարակ — 62,84 տոկոս
  • Արարատ — 65,71տոկոս
  • Արտաշատ — 63,50 տոկոս
  • Մասիս — 67,58 տոկոս
  • Արմավիր — 55,72 տոկոս
  • էջմիածին — 50,66 տոկոս
  • Գավառ — 55,33 տոկոս
  • Մարտունի — 65,87 տոկոս
  • Սևան-65,65 — տոկոս
  • Վարդենիս — 66,92 տոկոս:
  • Ալավերդի — 52,87 տոկոս
  • Սպիտակ — 62,94 տոկոս
  • Ստեփանավան — 57,55 տոկոս
  • Վանաձոր — 54,69 տոկոս
  • Աբովյան — 47,33 տոկոս
  • Եղվարդ — 67,88 տոկոս
  • Հրազդան — 58,65 տոկոս
  • Չարենցավան — 57,32 տոկոս
  • Արթիկ — 64,23 տոկոս
  • Գյումրի — 51,02 տոկոս
  • Գորիս — 63,34 տոկոս
  • Կապան — 63,35 տոկոս
  • Սիսիան — 62,26 տոկոս
  • Եղեգնաձոր — 62,44 տոկոս
  • Դիլիջան — 62,39 տոկոս
  • Իջևան — 68,65 տոկոս
  • Նոյեմբերյան — 65,59 տոկոս

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵3-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.