Պիտակ՝ ԱԺ 2017

ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 3-ի դրությամբ.

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես` քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734:

  • ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0,
  • հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 0:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։

Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։

Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակներում ընդգրկված անձինք, ովքեր գտնվում են անազատության մեջ, կարող են մասնակցել նախընտրական քարոզարշավին իրենց վստահված անձանց միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում այս մասին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանին, ով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով: «Նշված հարցով խնդիրը բարձրացվել է: Անդրիաս Ղուկասյանի վստահված անձանց պարզաբանվել է, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների՝ եթե թեկնածուն անազատության մեջ է, ապա իր քարոզչությունը իրականացնում է վստահված անձանց միջոցով, ովքեր հնարավորություն ունեն ամեն օր սահմանափակ ժամանակահատվածում՝ երկու ժամ, նրան այցելելու»,— տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը:

Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսից: Նրան մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու հ ամար: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։

  • 1
  • 6
  • 7

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.