Պիտակ՝ Արմեն Կանևսկոյ

Իրավապահներին հաջողվել է ապացուցել 2010-ին շաքարախտից մահացած օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբի ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքը։

Օրենքով գող Արման Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցավոր խմբավորման գործով պետմեղադրող Սվետլանա Նեկոզը Կրասնոդարում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ հանցախմբի անդամների կատարած հանցագործությունների մեղադրանքը ապացուցված է։ Նրանց մեղսագրվում է բանդիտիզմը, 4 մարդու սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահելը։

Կրասնոդարյան դատարանում մտքերի փոխանակության ընթացքում պետմեղադրողը նշել է, որ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և վկաների ցուցմունքները բավարար են՝ մեղադրյալի աթոռներին նստած Օլեգ Վանչենկոյին, Էռնեստ Լալաբեկովին, Մանուկ Թորոսյանին և Ալեքսանդր Ժիգալկոյին որպես մեղավոր ճանաչելու համար։

Ավելի վաղ Նեկոզն ասել էր, որ անկախ Արմեն Կանևսկոյի մահացած լինելու հանգամանքից, նրա կազմակերպած հանցախումբը շարունակում է գործել և «իր բազմամյա քրեական փորձի ու կոռուպցիոն լայն կապերի շնորհիվ չափազանց մեծ վտանգ է ներկայացնում»։ Նեկոզն ավելացրել էր, որ Կանևսկոյի խմբավորումը, ըստ վկաների ցուցմունքների, նույնիսկ հանցագործ աշխարհի չափանիշներով աչքի է ընկել դաժանությամբ։ Շատերն են նրան նկարագրել որպես «բեսպրեդելշչիկ»՝ չափ ու սահման չճանաչող,- շեշտել է պետ մեղադրողը։

Դատական նիստերի ընթացքում դատախազն ընդգծել է, որ Արմեն Կանևսկոյին օրենքով գող թագադրել է Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, իսկ նրա հանցախմբի անդամներ Օլեգ Վանչենկոն ու Էռնեստ Լալաբեկովը պրոֆեսիոնալ տիրապետում են հրազենին։ Խլացուցիչներով ատրճանակներից բացի, նրանց զինանոցում եղել են ավտոմատներ ու նռնակներ։ Այս տեղեկությունը հետաքննությունն ստացել է վկաների ցուցմունքներից։

Պետմեղադրողը դատարանին հայտնել է նաև, որ այս պահին Կրասնոդարի երկրամասի տարածքում մնում են շուրջ 20 չբացահայտված սպանություններ։ Չի բացառվում, որ տվյալ հանցախումբն այդ սպանությունների հետ անմիջական կապ է ունեցել։

Իսկ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի գործերը դեռևս քննվում ե Կրասնոդարի մարզային դատարանում։

Օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբին կասկածում են Կուբանում չբացահայտված 20 սպանությունների և ավազակային հարձակումների մեջ

Կազակների գյուղ Կանևսկոյից (Կրասնոդարի շրջան) օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի գործով դատի ժամանակ վկան հայտարարել է այս հանցախմբի՝դեռևս չբացահայտված 20 սպանությունների և ծանր հանցանքների մեջ ներգրավվածության մասին, փոխանցել է «Ինտերֆաքս-Յուգ» գործակալության թղթակիցը։

«Ես գիտեմ ավելի քան 20 հանցագործություն, որոնք կապված են Վանչենկոյի և Լալաբեկովի հետ, դրանք բոլորը կապված են սպանություններով և ռազբոյներով՝ ավազակային հարձակումներով։ Պետք լինի՝ ամեն ինչ կպատմեմ»,- հայտարարել է գաղտնի վկա Իվան Գրոմովը՝ Կրասնոդարի դատի հարցաքննման ժամանակ։

Նա նշել է, որ ներկա պահին դատված է և պատիժ է կրում խմբակային հանցագործությունների համար, որոնք կապված են ավազակային հարձակումների և շորթման հետ։

Մեղադրյալներ Օ․ Վանչենկոյին և Է․ Լալաբեկովին նա անվանել է լիդերին առավել մտերիմներ։ «Ես ինքս հանցանքներ գործել եմ Կանևսկոյի հանցախմբի կազմում։ Այդ իսկ պատճառով էլ եթե ինչ որ բան սկսվի, ես չեմ լռելու։ Ես նրանց համար էլ մի բան կունենամ»-, հայտարարել է վկան։

Ուժային կառույցներում Ի․ Գրոմովի խոսքերը հաստատել են․Տեղեկատվական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ այսօր չբացահայտված են մնում ավելի քան 20 սպանություններ և ծանր հանցագործություններ՝ զենքի օգտագործմամբ, որոնց կատարման մեջ կասկածում են Կանևսկոյ կազակների գյուղի հանցախմբին։

«Ա․ Կանևսկոյի գործունեությունն ավելի ճիշտ կլինի անվանել «հանցավոր խմբավորում» կամ «մաֆիա»։ Մասշտաբային կոռուպցիոն կապերը թույլ են տվել հանցագործներին փախչել պատասխանատվությունից։ Բազմաթիվ անուղղակի ապացույցները քրեական գործերում փաստում են նրանց ներգրավվածության մասին, այնուամենայնիվ ուղիղ ապացույցներ չկան», ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կանևսկոյի հանցախումբը աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ, նույնիսկ հանցավոր աշխարհի չափանիշներով։

Փետրվարից Կրասնոդարի դատարանը լսում է հանցախմբի մասնակիցներ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի գործը։ Յուրաքանչյուրի դերակատարումից կախված, նրանք մեղադրվում են բանդիտիզմում, զենք զինամթերքի ապօրինի շրջանառության, շորթման և չորս մարդու սպանության մեջ։

Օրինապահ մարմինների ենթադրությամբ, 2006 թվականի հոկտեմբերին Կանևսկոյը «Նովոկուբանսկ» ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատեր Եղիազարովին առաջարկել է իր հովանավորությունը՝ ամսական 30 հազար դոլարի դիմաց։ Գործարարն սկզբում համաձայնել է, սակայն առաջին մուծումից հետո որոշել է հրաժարվել, ինչի արդյունքում սպանվել է Կուբանի Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսու տան «Ույուտ» սրճարանում։

Օրենքով գող Արմեն Կանևսկոյին այդ գործով դատապարտվել է 2010 թվականին, սակայն նույն տարվա դեկտեմբերին շաքարախտի պատճառով մահացել է հիվանդանոցում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.