Պիտակ՝ Прайм Крайм

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ Հունաստանում շուտով տեղի է ունենալու գողական «սխոդկա» (հավաք), որում օրակարգի քննարկման հարցերից մեկն է դառնալու վերջերս «Բուտիրկայի» քննչական մեկուսարանում օրենքով գող Ախմեդ Սուտուլիի՝ Ահմեդ Եվլոևի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Օրերս, մեկուսարանի զբոսաբակում Ախմեդը ծեծել է Դատո անունով կալանավորնին, ինչը «հունական» գողերի բուռն վրդովմունքն է առաջացրել, քանի որ Դատոն նրանց հովանավորյալն է, ում շուտով պատրաստվում են ընդգրել իրենց շարքերը։

Դատոն կոնֆերենս-կապի* սեանսներից մեկի ժամանակ անպատվաբեր խոսքերով է արտահայտվել օրենքով գող Չիայի՝ Լաշա Բարատելու մասին։ Դա հասել է Լաշային և նրան սատարող գողերին։ Նրանցից Լևան Աբուլաձեն Հեռավոր Արևելքից զանգահարել է Բուտիրկայի իր մարդուն՝  Վախային և հանձնարարել լուծել Դատոյի հարցերը՝ ստիպելով նրան ներողություն խնդրել։

Դատոն կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել ռեժիմնիկից**՝ արդարանալով, որ Լաշան լավ խոսքերի արժանի չէ։ Դրանից հետո Բուտիրկայի հակասությունը հասել է գողերի մակարդակին, մասնավորապես այնտեղ գտնվող Ախմեդ Սուտուլիին, ով Լևանի ու Լաշայի հետ նույն թուրքական կլանի գողերից է։

Տեսնելով Սուլուտիի ոչ օբյեկտիվ վերաբերմունքը, Հունաստանի գողերը նախազգուշացրել են նրան՝ ձեռք չտալ Դատոյին։ Միևնույն ժամանակ այդ մասին տեղյակ են պահել մոսկովյան գողերին՝ սկսած Օզմանովից ու Պարպալեյից մինչև Տյուրիկը, որ Դատոն արտահայտել է «հունական» գողերի տեսակետը և ինքն էլ «ուր որ ա է» գող է կանգնելու։ Թեև իրենց հովանավորյալին պաշտպանելու «հույների» բոլոր ջանքերին, Սուտուլին բանի տեղ չդրեց նրանց և էն էլ ոնց կպավ Դատյին։

Հիմա, իրենց հերթին, «հույները» մտադիր են դնել Սուտուլիին գողական տիտղոսից զրկելու հարցը։

______________

* հեռախոսային կապի ծառայություն, որը 3 կամ ավելի բաժանորդների հնարավորություն է տալիս միաժամանակ լինել կապի մեջ

** Ուղղիչ-աշխատանքային հաստատության աշխատակից, որը հետևում է կալանավորների ներքին կարգուկանոնի պահպանմանը։

Մոսկվայի դատարանը կալանքի տակ թողեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյ մականվամբ Զաքարիա Քալաշովին և նրա ենթադրյալ հանցակից Սավելի Գոնովիչևին, ովքեր մեղադրվում են 8 միլիոն ռուբլու շորթման գործում, որը հարուցվել է 2015 թվականի դեկտեմբերին Ռոչդելսկայա փողոցի Elements ռեստորանում փոխհրաձգությունից հետո։

Դատավորի որոշման հայտարարությունում ասված է. «Զ.Քալաշովի և Ս.Գոնովիչևի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու մասին Տվերսկի դատարանի որոշումը թողնել անփոփոխ»։  Նաև անբավարար թողնվեց փաստաբանների բողոքարկումը։

Прайм Крайм

 

 

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը սկսել է քննել ՌԴ մայրաքաղաքի երբեմնի խոշորագույն «Կրիստալ» և «Գոլդեն Փելես» խաղատների նախկին համասեփականատեր Կառլեն Ազիզբեկյանի ֆինանսների նախարարության դեմ հայցը։

Ազիզբեկյանը պահանջում է փոխհատուցել իրեն պատճառած 10 միլիոն դոլարի չափով հասցրած նյութական վնասը։ Գործարարը կարծում է, որ Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության գործողությունների շնորհիվ է խաղատները բռնագրվել օրենքով գող Զաքարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) խմբավորումը։

«Прайм Крайм»

Ուրբաթ Բորդոյի դատարանում քննվում էր հայցն ընդդեմ օրենքով գող Արթուր Յուզբաշևի և նրա ղեկավարած հանցագործ խմբի դեմ։ Մեղադրողը Յուզբաշևի համար պահանջում է 10, իսկ խմբի 21 անդամների համար՝ 3-7 տարվա բանտային ազատազրկում։

Վրաստանում ծնված 41-ամյա Արթուր Յուզբաշևը կասկածվում է 2011-2013 թվականներին Ֆրանսիայի տարածքում մաֆիոզ ցանցի ստեղծման և ղեկավարման մեջ։ Հետաքննության մեղադրականով, հիմնականում հայերից ու վրացիներից կազմված Յուզբաշևի խմբավորումը զբաղվել է շորթմամբ, հափշտակություններով, ինչպես նաև ծխախոտի մաքսանենգությամբ։ Ինքը՝ Յուզբաշևը ձերբակալվել է դեռևս 2013 թվականին և կտրականապես հրաժարվում է իր դեմ ներկայացված մեղադրանքներից։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով, քրեական նույն գործի շրջանակներում անցնում է ևս մեկ օրենքով գող, Յուզբաշևի «սանիկ» Նոդար Ալոյանը (Նոդար Թբիլիսկին), որին Ռուսաստանից արտահանձնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում ֆրանսիական կողմը։ Նոդար Ալոյանն անցած տարի ձերբակալվել է Մոսկվայում՝ ՌԴ ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ Ինտերպոլի գծով։

«Прайм Крайм»

ՌԴ-ի Նիժնի Նովգորոդի դատարանում, մարտի 6-ին ավարտվել է 2.5 տարի շարունակվող դատավարական գործը: Մեղադրյալի աթոռին էին հայտնվել 32-ամյա օրենքով գող Զվիադ Օզմանյանը, որը քրեական աշխարհում հայտնի է Զվիադ Թբիլիսկի անվանումով և Մուրադով եղբայրները: Նրանք մեղադրվում էին գողության, ապօրինի զենք պահելու, սպանության սպառնալիքով հանցաքների մեջ: Դատարանը նրանց դատապարտեց համապատասխանաբար 10, 9 և 8 տարիների ազատազարկման:

«Прайм Крайм»-ի տեղեկություններով Թբիլիսիում ծնված Զվիադ Օզմանովը, որը ժամանակին դատապարտվել էր բջջային հեռախոսների գողության և թմրանյութ պահելու համար, օրենքով գող Զախար Կալաշովի (Շաքրո Քուրդ) ազգականն է: Զիադին թագադրել են Մոսկվայում՝ 2013 թվականի փետրվարին մենգրելյան կլանի` Կարդավա-Մզարելու քավորությամբ, Դեդ Հասանի սպանությունից 3 շաբաթ անց: Կարծիք կա, որ Զիադին թագադրել են Դեդ Հասանի մենգրելյան կողմնակիցները, որոնք այդ պահին առաջնորդի խնդիր ունեին, Շաքրոյի համակրանքը շահելու համար, որն այդ պահին նոր-նոր համարվում էր թիվ մեկ գողը:

Թագադրումից մեկ տարի անց Զիադը, որը արդեն ազգանվան ով-ը փոխել էր յան-ի, հերոին պահելու համար Մոսկվայում ձերբակալվում է: Նա կարճ ժամանակով «Բուտիրկայում» գտնվելու ընթացքում հասցնում է ծեծել Ջեմո Միկելաձեին` Հասանի սպանությանը մասնակցություն ունենալու համար:

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 21-ին ՌԴ իրավապահները ձերբակալել են 51-ամյա օրենքով գող Իգոր Կոկունովին, որ հանցաշխարհում հայտնի է Բանդիտ Վայսա մականունով։

Ըստ տեղեկությունների, Բանդիտ Վասյային բռնել են հերթական հաշվառման ներկայանալու ժամանակ՝ նախորդ տարվա շորթման մի դեպքի առնչությամբ։

Բանդիտ Վասյան իր վերջին՝ 7 տարի պատիժը կրել է դարձյալ շորթման համար։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.