«Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործը կարճվել է՝ «գործուն զղջալու հիմքով»

«Ճաճոյի Էդոյի»՝ նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործը կարճվել է: Այս մասին Criminal.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:


«Հարուցված քրեական գործը կարճվել է գործուն զղջալու հիմքով»,-ասաց Տռուզյանը:
Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրվում էր նրա կինը։
Լիաննա Կիրակոսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն:
Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրվող կինը մեղսունակ է ճանաչվել, սակայն գտնվել է աֆեկտի վիճակում։ Ըստ ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ կինը մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում՝ «Ճաճոյի Էդոյի» տանը, դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դին` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.