Ճվճվ Արոյի որդին հայտարարություն է արել. մեղքը կընդունի, եթե…

«Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ մահվան ելքով վթարի գործով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանը հայտարարել է, եթե հիմնավորվի, որ ինքը ՃՏՊ-ի կանոններ է խախտել, ապա պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել:

Նշենք նաև, որ Վարդանյանին կալանավորվելու որոշումը բողոքարկվել է, վերաքննիչ դատարան, սակայն դեռևս քննության օրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:

Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մահացել է, իսկ նրա ուղևորը և «ԲՄՎ X6»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են ոստիկաններ և նրանցից մեկը՝ վարորդը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց:

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Հունվարի 11-ին նրան կալանավորել են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.