ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնյա որդին ընկերներին հավաքել է ու հարձակվել ԱԻՆ աշխատակցի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ոստիկանությունում մի գործ է քննվում, որտեղ գործող անձինք բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Թեեւ դեպքի հիմքում ներընտանեկան կոնֆլիկտն է, բայց այն դարձել է իրավապահների քննության առարկան։

Բանն այն է, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի վարչության պետերից մեկը՝ Վահե Դավթյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի որդին, հարձակում է գործել այժմ ԱԻՆ աշխատակից, Երեւանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Եգոր Անտոնյանի տան վրա, փորձել է ծեծի ենթարկել նրա որդուն։ Վեճը հին է։

Պարզվում է՝ Դավթյանները եւ Անտոնյանները նախկին խնամիներ են՝ Անտոնյանների որդին ամուսնացած է եղել Դավթյանների աղջկա հետ, ամուսնությունից երեխա է ծնվել, որն այժմ 1 տարեկան է։ Դավթյաններն ամեն ինչ անում են, որ ամուսնալուծությունից հետո հայրական կողմը չշփվի երեխայի հետ։ Կոնֆլիկտի առիթը եղել է այն, որ հայրը փողոցում հանդիպել է երեխային, որին շուրջ 3 ամիս չեն թողնում տեսնի։ Դրա մասին իմանալով՝ նախկին աներորդին հավաքել է ընկերներին եւ գնացել նախկին փեսային ծեծելու։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին, բայց հաստատեցին դեպքի փաստը՝ ասելով, որ քրեական գործ դեռեւս հարուցված չէ, սակայն «դեպքի առթիվ Արաբկիրի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում»։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.