Պետերբուրգի ահաբեկչության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

Տղամարդը, որը նման է լուսանկարում պատկերված մարդուն, ում ԶԼՄ-ը համարել են Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածյալ, անձամբ է ներկայացել ոստիկանության բաժանմունք, տեղեկացնում է info.sibnet.ru-ն:

«Նա իրեն տեսել է հեռուստացույցով, վախեցել և եկել է ոստիկանություն»,- ասել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

Ավելի վաղ РЕН ТВ հեռուստաալիքը  և «Фонтанка» հրատարակությունը հրապարակել էին տեսախցիկների ֆիքսած լուսանկար, որում պատկերված է տղամարդ, որն էլ ենթադրավար իրականացրել էր ահաբեկչությունը:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյի երկու կայարաններում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 40-ը ստացել են տարբեր կարգի վնասվածքներ և հոսպիտալացվել են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.