Թմրամիջոցներին առնչվող մշտադիտարկման արդյունքները

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները ամփոփող տեղեկանք, որում համեմատականներ են անցկացվել նախորդ տարիներին իրականացված համանման ուսումնասիրության հետ:

2016 թ. թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մասին հավաքագրվել և դիտարկվել է 1505 հրապարակում, որոնցից 248-ը պետական մարմինների պաշտոնական ինտերնետային էջերով, 1257-ը՝ զանգվածային լրատվության միջոցներով։

Հրապարակումների գերակշիռ մասը վերաբերել է թմրամիջոցների և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անհատների, մարդկանց խմբերի հայտնաբերմանը և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերին։ Միևնույն ժամանակ եզակի են թմրամիջոց գործածող անձանց՝ առողջապահական, սոցիալական, իրավական խնդիրների վերաբերյալ հրապարակումները։ Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հրապարակումներում առկա են թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ բացասական կարծրատիպերի և խարանի ամրապնդմանը նպաստող տեղեկություններ, ձևակերպումներ, ինչը լուրջ մարտահրավեր է այս անձանց իրավունքների նկատմամբ։ Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը խոչընդոտող, այդ թվում՝ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ խտրականության դրսևորման պատճառ հանդիսացող կարծրատիպերի ու խարանի դեմ աշխատանքները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված ծավալուն աշխատանքների համեմատությամբ նկատելի չեն։ Առկա են նաև հրապարակումներ, որոնք խրախուսում են ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածումը։

2016 թ. հավաքագրված հրապարակումներում առկա են անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր (16 տոկոսում). հրապարակված անձնական տվյալների միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց։

Բացահայտված խնդիրների լուծման նպատակով ՀՀ պետական մարմիններին կրկին առաջարկում ենք՝

  • զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որոնցով հնարավոր է նույնականացնել անձին,
  • թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ հրապարակումներում ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով վերջիններիս իրավական խոցելիությունը,
  • թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերում տեղեկատվություն տրամադրել ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների վերաբերյալ,
  • իրազեկել թմրամիջոց գործածող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին:

Նյութի աղբյուրը` ՀՔԱՎ

Տեղեկանքն՝ ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.