Թմրանյութեր. բնական միացություններից հաճույք ստանալու տագնապ, թե…

Հնում մարդիկ կյանքն ընկալել են այնքան ծանր ու անհետաքրքիր, որ իրենց համար արհեստականորեն «դրախտ» են ստեղծել:

Սեփական գիտակցության մեջ այլ փոփոխություններ տեսնելու նպատակով հնում կիրառվել է ափիոնը, որը մարդիկ սերնդե սերունդ ծամել, ծխել կամ շնչառել են: Կանեփի (մարիխուանայի հումքը) վերին ծաղկած մասերը իրենց հոգեխթանիչ ազդեցության շնորհիվ օգտագործվում են շուրջ 6000 տարի: Կոկայի տերևները (կոկաինի հումքը), որպես հոգեհագ և էյֆորային միջոց՝ կիրառվում է արդեն 12 հարյուրամյակ:

Հնում թմրաբույսերի նպատակային, ռեժիմային օգտագործման խնդրին են անդրադարձել օրենսդիրներ Մանուն, Համմուրաբը՝ իրենց օրենքներում, հայոց Մեծն թագավորներ Արտաշեսը, Տրդատը, Տիգրանը՝ իրենց հրովարտակներում, Դավիթ Ալավկաորդին՝ Կանոններում, Մխիթար Գոշը և Սմբատ Գունդստաբլը՝ իրենց դատաստանագրքերում:

Թմրաբույսերի օգտագործման կանոնները խախտողներին սպասում էին խիստ և տանջալի պատիժներ: Մինչ Քրիստոնեության ընդունումը Ռուսաստանի հեթանոս այրերը խստորեն հետևել են այն բանին, որ թմրաբույսերն օգտագործվեն միայն բուժական նպատակներով: Իշխան Վլադիմիր Մոնոմախի ժամանակներում նա, ով խախտում էր թմրաբույսերի պատրաստման և օգտագործման կանոնները, խիստ պատժամիջոցների էր ենթարկվում՝ ընդհուպ մահապատիժ:

Իսպանացի և հոլանդացի վաճառականները ծխախոտը և ափիոնը բերում են Ֆիլիպինյան կղզիներ և Չինաստան: Չինաստանի հետ սերտ առևտրական հարաբերություններ ունեցող հոլանդացիները սովորաբար ծխախոտի հետ ափիոն են խառնում և գտնում են, որ այդ խառնուրդն արդյունավետ միջոց է մալարիայի բուժման համար: Չինացիներն իրենց հերթին նկատում են, որ ափիոն ծխելն առաջացնում է հաճելի հարբեցում: Ափիոն ծխելու սովորույթը սկսում է տարածվել Չինաստանի ողջ տարածքում, իսկ վաճառքը դառնում բրիտանական և հոլանդական գաղութարարների եկամտի կարևոր աղբյուրներից մեկը: Չնայած ափիոնը մատչելի էր նաև եվրոպական երկրներում, սակայն դրա օգտագործումը դեռևս հեռու էր խնդրահարույց լինելուց: Բրիտանացիներն աստիճանաբար լայնացնում են ափիոնային կակաչի մշակման տարածքները և Չինաստանից գնվող ապրանքների (թեյ, մետաքս և այլն) դիմաց չինացիներին ստիպում են որպես վճարման միջոց արծաթի փոխարեն ընդունել ափիոն: Չինական կայսր Յունգ Չինգն առաջին անգամ արգելք է դնում ափիոնի վաճառքի վրա, սակայն անգլիացիները և հոլանդացիները, գերշահույթ հետապնդելու նպատակով, մաքսանենգ ճանապարհներով ափիոն են ներմուծում Չինաստան (18 դար):

Ծավալվում է «ափիոնային պատերազմ», որն ավարտվում է Չինաստանի պարտությամբ, որպես ռազմատուգանք Չինաստանը Մեծ Բրիտանիային է հանձնում Հոնկոնգը և թույլատրում ափիոնի ներմուծումը: Ափիոնամոլությունը Չինաստանում հասնում է աղետալի չափերի: Ափիոնի ներմուծումը Չինաստան կտրուկ աճում է 40 հազար արկղից մինչև 180 հազար արկղ (1840թ.), իսկ ափիոնամոլների թիվը 2 միլիոնից (1858թ.) հասնում է 100-120 միլիոնի (1878թ.):

1890թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը ափիոնի և հերոինի վաճառքի համար սահմանում է բարձր հարկեր: «Նոր անգլիացիները» ԱՄՆ են ներկրում 24 հազար փութ ափիոն (384 տոննա): ԱՄՆ-ի քաղաքագետները սկսում են անհանգստանալ, որ այդ ահռելի քանակությունը ԱՄՆ է ներմուծվում չնչին մաքսավճարով:

Միջազգային բարեփոխումների բյուրոյի նախագահ Չարլզ Լիմոնը ԱՄՆ-ի նախագահին առաջարկում է ազդել Մեծ Բրիտանիայի վրա, որ վերջինս թուլացնի Չինաստանին պարտադրված ափիոնային առևտուրը: Դադարեցվում է ափիոնի ներմուծումը Չինաստան, իսկ այդ թմրամիջոցի ապօրինի առևտրի համար սահմանվում է պատժի առավելագույն չափը` մահապատիժ (իրականացվել է 263 մահապատիժ` 1934թ.):

1936թ. Ժնևում ստորագրվում է Միջազգային համաձայնագիր, որով սահմանվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները: Հենց այդ համաձայնագրով էլ թմրամիջոցների տարածումը ճանաչվում է որպես միջազգային հանցագործություն:

1956թ. ԱՄՆ-ում գործողության մեջ է մտնում «Թմրամիջոցների հսկողության ակտը», որով 18 տարեկանից բարձր անձանց կողմից մինչև 18 տարեկաններին հերոին վաճառելը դատապարտվում է ցմահ բանտարկությամբ:

Հաագայում ստորագրվում է ափիոնի վերաբերյալ առաջին համաձայնագիրը (կոնվենցիան), որով սահմանվում են ափիոնի միջազգային հսկողության և առևտրի տարբեր դրույթներ: Ափիոնի վերաբերյալ հաջորդ կոնվենցիաները ստորագրվել են 1913թ. և 1914թ.:

1930թ. Չինաստանի Շանհայ և այլ քաղաքներից թմրամոլների և թմրամիջոցների մեծ չափերի հասնող ներհոսքը ԱՄՆ վերահսկելու նպատակով այստեղ ստեղծվում է «Թմրամիջոցների հսկողության ֆեդերալ բյուրո»: Չինական Մանջուրիայում գրանցվում է ավելի քան 6000 ափիոնամոլների մահ: 1941թ. Չինական կայսր Չյանդ Կայ-Չեկը կտրուկ արգելում է ափիոնի շրջանառությունը` ցմահ բանտարկություն սահմանելով նրա աճեցման, մշակման, պատրաստման և վաճառքի համար:

1945-1947թթ. Բիրման անկախանում է Մեծ Բրիտանիայից և ափիոնի շրջանառությունը դարձյալ սկսում է ծաղկել: Չինաստանում ցուցադրաբար ոչնչացվում է 320 տոննա ափիոն, 4.8 տոննա հերոին և տասնյակ հազարավոր ափիոնային ծխամորճեր, կալանավորվում են 37 ափիոնամոլներ:

1955թ. Իրանի շահը արգելում է ափիոնի աճեցումը և օգտագործումը, և սա բերում է ափիոնի շրջանառության կտրուկ աճող «սև շուկայի» ստեղծմանը:

1961թ. Նյու Յորքում ընդունվում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիան, որը միավորում է մինչ այդ ընդունված բոլոր միջազգային փաստաթղթերը:

Մարիխուանան լայնորեն տարածվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում: Այդ տարիներին երիտասարդության շրջանում կանեփը նույնքան հայտնի էր, որքան գարեջուրը: Հիպիների շարժումը նպաստում է LSD-ի և էքստազիի տարածմանը Արևմուտքում (1960-ականներ):

1963թ. ԽՍՀՄ-ում LSD-ն դասվում է թմրամիջոցների և հոգեմետների շարքին և արգելում դրա շրջանառությունը:

1971թ. ընդունվում է ՄԱԿ-ի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիան:
Կոկաինը դառնում է փոփ երաժիշտների, կինոաստղերի և վերնախավի ներկայացուցիչների կարգավիճակի խորհրդանիշ: Թմրամիջոցը և նրա օգտագործումը նկարագրվում է ֆիլմերում, երգերի տեքստերում և գրականության մեջ (1970-ականներ):

1972 թ. կատարվում են լրացումներ ՄԱԿ-ի 1961թ. «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայում:

1982թ. հերոին-կոկաինային գերդեղաչափավորումից մահանում է աշխարհահռչակ կինոդերասան և Animal House-ի կատակերգու Ջոն Բելուշին:

1988թ. ընդունվում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Միացյալ Ազգերի կազմակերպության հիմնարար փաստաթղթերում (1961թ. «Թմրամիջոցների մասին» Միասնական, 1971թ. «Հոգեմետ նյութերի մասին», 1988թ. «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի» կոնվենցիաներ) խոր մտահոգություն է հայտնվում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի արտադրության, շրջանառության արագ աճի միտումների կապակցությամբ և կոչ է արվում աշխարհի պետություններին հավուր պատշաճի պայքար կազմակերպել այդ ծայրահեղ, հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթի դեմ: Երևույթ, որի խորացման կործանարար ազդեցությունը չափազանց անկան-խատեսելի կլինի ցանկացած պետության տնտեսության, քաղաքականության, մշակույթի, բնակչության առողջության և ազգի գենոֆոնդի համար:

ՄԱԿ-ի 1961թ. կոնվենցիաին են միացել աշխարհի 186 պետություն, Աֆղանստանը և Չադը անդամակից են միայն ՄԱԿ-ի 1961թ. կոնվենցիաին առանց փոփոխությունների, իսկ չեն միացել` թվով 8 պետություն (Գվինեա, Տիմոր-Լեշտի, Վանուատու, Կիրիբատի, Նաուրու, կղզիներ` Կուկա, Սամոա, Տուվալու): ՄԱԿ-ի 1971թ. կոնվենցիաին միացել են 184 պետություն, չեն միացել` թվով 12 պետություն (Հարավային Սուդան, Գվինեա, Լիբերիա, Գաիտի, Տիմոր-Լեշտի, Վանուատու, Կիրիբատի, Նաուրու, կղզիներ` Կուկա, Սամոա, Տուվալու և Սոլոմոնով կղզիներ): ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիաին միացել են 184 պետություն, մինչ օրս անդամակից չեն թվով 10 պետություն (Գվինեա, Սոմալի, Տիմոր-Լեշտի, Սվյատեշի Պրեստոլ, Կիրիբատի, Նաուրու, Պալաու, Պապուա-Նոր Գվինեա, Տուվալու և Սոլոմոնով կղզիներ):

ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն (նյութեր, որոնք հաճախակի օգտագործվում են թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու համար) միացած երկրների իրավասու մարմինները պարտավոր են միմյանց տեղեկացնել այն քիմիական նյութերի մասին տեղեկություններ, որոնք երկրից արտահանվում կամ ներմուծվում են, հսկողություն սահմանել շարժի նկատմամբ` տրված հավաստագրերի միջոցով: Դա անհրաժեշտություն է որպեսզի կանխել պրեկուրսորների հոսքը օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի Կոմիտեի կողմից մշակվել և գործողության մեջ է դրվել PEN Online էլեկտրոնային համակարգը, որում գրանցվել են 126 երկիր, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ոստիկանությանը:

Հայաստանի Հանրապետությունում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկերը կազմելու, ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մասնաչափերը սահմանելու, ինչպես նաև ՄԱԿ-ի 1961թ. («Թմրամիջոցների մասին» Միասնական), 1971թ. («Հոգեմետ նյութերի մասին») և 1988թ. («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին») Կոնվենցիաներով ՀՀ-ն ամրագրում է այն դրույթը, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը և այդ նպատակով անհրաժեշտ է միջազգային համագործակցության շրջանակներում ուժերի լարում և համակարգում: Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պարտավորությունների կատարումը դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 21-ին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993թ. դեկտեմբերի 21-ի թիվ ՆՀ-270 հրամանագրով ստեղծվել է «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ղեկավարությամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.