Թմրանյութերի մատակարարման խոշոր ալիք է ոչնչացվել

Ղազախստանում Շուից մայրաքաղաք Աստանա թմրանյութերի մատակարարման խոշոր ալիք է ոչնչացվել: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը, հաղորդում է «Կազինֆորմ» պետական տեղեկատվական գործակալությունը:

Մայրաքաղաք Աստանայում և Շու քաղաքում հատուկ գործողության ընթացքում միաժամանակ ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի 8 անդամներ, այդ թվում նաև դրա պարագլուխը`ծագումով Ժամբիլսկի մարզից: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ ավելի քան 27 կգ հաշիշ տեսակի թմրանյութ է առգրավվել: Հանցախմբի մեկ այլ մասնակցի բնակարանից ավելի քան 2 ցենտներ մարիխուանա, 11 կգ հաշիշ, ինչպես նաև թմրանյութ պատաստելու համար նախատեսված հատուկ սարք է առգրավվել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.