«Թուրքը դու ես», «այ դուդուկ, էդքան աճել ե՞ս».«Սասնա ծռերի» նիստը լարված է անցնում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Մեղադրող դատախազների կողմից ապացույցները հետազոտելու ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում:  «Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա:

Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որեւէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել,ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Ինչից հետո Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: «Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը, ինչից հետո Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»: Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը եւ Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»:

Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց:  « Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց Տիգրան Մանուկյանը,ինչին ի պատասխան   դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերեւից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար:

«Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.