Վարչական իրավախախտումների օրենսգիրքը կփոփոխվի

Ապրիլի 27-ին կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առ այսօր կատարվել են իրարամերժ, հակասական և ոչ համակարգային փոփոխություններ, օրինակ այն, որ օրենսգիրքը ներքին տրամաբանական կապի մեջ չի գտնվում քրեական օրենսգրքի հետ, ըստ նախարարի՝ մի շարք խախտումների համար ՎԻՎ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան քրեականում, կամ էլ կրկնվում են նմանաբնույթ խախտումների համար պատասխանատվության տարբեր միջոցները։

Նախարարը ներկայացնելով նոր նախագիծը հայտնեց.

  1. Ապահովված է վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը և դրանց համար նախատեսված սանկցիաների ներդաշնակությունը, միևնույն հետևանքներ ունեցող զանցանքների համար վարչական տույժերի միատեսակ կիրառումը:
  2. Արմատապես վերանայվել են վարչական ձերբակալման հիմքերը: Ձերբակալված անձը չի կարող անազատության մեջ պահվել 3 ժամից ավել: Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: 3 ժամից ավելի տևողությամբ ժամկետով, բայց ոչ ավել քան 48 ժամը, կարող են ձերբակալվել՝ 1) ոչ սթափ վիճակում գտնվող անձինք՝ մինչև սթափվելը. 2) սահմանային կամ մաքսային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք՝ մինչև ինքնությունը պարզելը:
  3. Որպես վարչական հարկադրանքի միջոց սահմանվել է նաև գույքի արգելադրումը, դաստիարակչական հսկողությունը, տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և (կամ) տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելը, սթափության վիճակի զննությունը: Իսկ վարչական իրավախախտմամբ ձեռքբերված գույքի բռնագրավվումը որպես վարչաիրավական ներգործության այլ միջոց:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.