Վաշխառությունը որպես փողերի լվացման միջոց

Վաշխառությունը կամ  ինչպես   ժողովուրդն է   ասում  «տոկոսով» փող տալը  դարձել է  մեծագույն  չարիք մեր  հասարակության  համար: Հիմնական  վաշխառուները  դրանք  նախկին  և  ներկա   պետական  պաշտոնյաներ են, որոնք անձամբ կամ միջնորդավորված  ստվերային  շրջանառության   մեջ են   դնում  կոռուպցիայի

Վաշխառությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում «տոկոսով» փող տալը դարձել է մեծագույն չարիք մեր հասարակության համար: Հիմնական վաշխառուները դրանք նախկին և ներկա պետական պաշտոնյաներ են, որոնք անձամբ կամ միջնորդավորված ստվերային շրջանառության մեջ են դնում կոռուպցիայի արդյունքում իրենց ձեռք բերված միջոցները և տարատեսակ ֆինանսական մեքենայությունների միջոցով օրինականացնում դրանք:

Վաշխառությունը մեր հասարակությունը ստրկացրել է և ծայրահեղ բևեռացրել մի կողմից հարստահարելով և ունեզրկելով քաղաքացիներին, մյուս կողմից դիզելով աստղաբաշխական թվերի հասնող հարստություն: Մեր դիտարկած բոլոր դեպքերում վաշխառուները գործում են կազմակերպված հանցախմբերով և շատ դեպքերում դիմում են նույնիսկ կյանքի սպառնալիքի իրենց տոկոսները կորզելու նպատակով ինչպես վկայակոչելով իրենց կապը իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնպես էլ օգտվելով բնակչության ցածր իրավագիտակցությունից:

Չնայած որ ըստ ՀՀ քր. օր-ի 213 հ. վաշխառությունը քրեորեն պատժելի է, սակայն վաշխառուները գտնվելով պետական հովանու ներքո խուսափում են պատժից: Վերջիններիս անխափան և անպատիժ գործունեությունը հանդիսանում է ինչպես քաղաքացիների ծանր սոցիալական վիճակի, բարոյալքման և արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, այնպես էլ տնտեսական ճգնաժամի հիմնախնդիրը:

Կոչ ենք անում վաշխառուներից տուժած անձանց չտրվել վերջիններիս հորդորներին, տեր կանգնել իրենց իրավունքներին և չվախենալ նրանց սպառնալիքներից, ինչպես նաև վերջիններիս «կապերից իրավապահ համակարգում»:

Մեր կազմակերպությունը կտրամադրի անվճար իրավական օգնություն կոռուպցիայի և վաշխառության զոհերին:

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ

Թեժ գիծ 08000-13-13

Ներկայացնում ենք «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ի պատրաստած անիմացիոն տեսանյութը վաշխառության և դրա հետևանքների վերաբերյալ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.