Ո՞ւմ մատնահետքերh են «Իգլայի» խողովակին

Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:

Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում:

Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց և «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որևէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ։

«Ժողովուրդ»

Tags: , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.