Ո՞վ է Էդուարդ Ասատրյանը (Օրենքով Գող Էդիկ Ասետրինա)

Էդուարդ Ասատրյանը (Աստրինա Ստարշի) այսօր հանդիսանում է հայերի շրջանում ամենահայտնի (օրենքով գողերից) մեկը: Ռուսաստանում նա ճանաչվել է 1990-ականների սկզբին, Վլադիմիրի Ցենտրալ, Տվերից հայտնի (օրենքով գող)  Ալեքսանդր Սևերովի՝  Սաշա Սեվերի հետ միաժամանակ, ում էլ նվիրված է Միխայիլ Կրուգի հայտնի երգը: Դրանից հետո Էդուարդ Ասատրյանը բնակություն է  հաստատել Մոսկվայում, որտեղ և ապրում է մինչև այսօր:

Չնայած ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը, Ասատրյանը երբեք չի եղել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) շրջապատում, ընդհակառակը նա այն քչերից է եղել, որը համարձակվել է հակառակվել Ասլան Ուսոյանի քաղաքականությանը: Մասնավորապես, Ասատրյանը դեմ է եղել (Օրենքով Գողեր)  Տարիել Օնիանիի՝ (Տարո), Մերաբ Ջանգվելաձեի՝  (Մերաբ Սուխումսկի) և Բադրի Կոգուաշվիլիի՝ (Բադրի Քութաիսկի) տիտղոսներից  զրկելուն:

Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունից հետո, Էդուարդ Ասատրյանը, որպես գողական աշխարհի ընդդիմադիր առաջնորդներից մեկը, որը  Ռուսաստանում եղել է ազատության մեջ, օգտվելով հակառակորդի շփոթված վիճակից, նախաձեռնությունն իր ձեռքն է  վերցնել, որպեսզի հետ մղի (Դեդ Հասանի) պոտենցիալ իրավահաջորդին:  Մասնավորապես, նա պատրաստվել է պահանջ ներկայացնել (օբշակի նայող) Վասյա Վոսկրեսի դեմ:

Էդուարդ Ասատրյանը որոշել է (գողերի աշխարհում) տիրել իշխանությանը և ստանձնել (գլխավոր գրասենյակի) ղեկավարությունը, որը վերահսկում և  բաշխում է ռուս գողերի օբշակը: Իհարկե, տարօրինակ կլիներ կարծել, որ (Ասետրինա Ստարշիի) նման հավակնոտ ծրագրերը  հեշտ կլիներ  իրականացնել:

2014 թ. ապրիլի 2-ին Ասատրյանը (Վոսկրեսին), գողական լեզվով ասած, կանչում է (ռազբորկայի): Այդ նպատակով խորհրդանշական տեղ է ընտրվում՝  Նիկիտսկայա փողոցում գտնվող «Հին ֆայտոն» ռեստորանը, որտեղ  երկար տարիներ բնակվել է Դեդ Հասանը:  Հնեց այդ ռեստորանում էլ նա 2013 թ. հունվարի 16-ին սպանվեց՝ դիպուկահարի կողմից: Այդ ժամանակ «Հին ֆայտոնը» չի ապահովել Ուսոյանի անվտանգությունը, և ճակատագրի  հեգնանքով, իր հակառակորդի ՝ (Ասետրինա Ստարշիի) հետ պատմությունը կրկնվում է: Վոսկրեսի փոխարեն ռեստորան են մտնում իրավապահները, և  հանդիպմանը  ներկա 7 քրեական հեղինակությունների մոտից մեծ քանակությամբ թմրանյութ են  հայտնաբերում: Դեպքից չորս ամիս անց, 2014 թվականի օգոստոսին  Էդուարդ Ասատրյանը ձերբակալվում է և դատապարտվում երեք տարվա ազատազրկման:

Մինչև Ասետրինան բանտում կրում էր պատիժը, Ռուսաստան է վերադառնում Զաքարիյա Քալաշովը՝ (Շակրո Մոլոդոյ),  որն առաջատար դիրք է ձեռք բերում  քրեական աշխարհում: (Շակրոյի) դիրքերն այնքան ամուր էին, որ (Ասետրինան) չէր կարող  մրցակցել նրա հետ՝  նույնիսկ ազատության մեջ գտնվելով, բայց հիմա էլ (Շաքրո Մոլոդոյն) է բանտում, և  նրա հեռանկարներն անորոշ են:

Մի քանի տարի առաջ Էդուարդ Ասատրյանը հնարավորություն ունեցել է՝ պայքարելու Դեդ Հասանի ժառանգության համար, սակայն այժմ ռուսական թիվ մեկ (Գողի) տեղը կրկին թափուր չէ: Վլադիմիր Տյուրինը՝  (Տյուրիկ), հաստատվել է «գահին»: Ազատ արձակվելուց հետո (Ասետրինա Ստարշիին) դեռ ժամանակ է պետք՝ ադապտացվելու համար:  Բացի դրանից, նա մտահոգված է որդու խնդիրներով:  Եվ ամենակարևորը, նա այժմ մտերիմներ չունի, որոնց կարող է ապավինել: Քրեկան աշխարհում նա ավելի շատ թշնամիներ ունի, քան՝ ընկերներ:

Ընդհանուր առմամբ Էդուարդ Ասատրյանի (Ասետրինա Ստարշի) վիճակը նախանձելի չէ, և դժվար թե նա այժմ պատրաստ լինի  պայքարել Դեդ Հասանի ժառանգության համար: Մոսկվայից վերադառնալուց հետո նրա հետ նախազգուշական խոսակցություն է եղել, որից հետո Ասատրյանը հազիվ թե ցանկություն ունենա հեղափոխություն անել:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.