Ո՞վ է Ռոբսոնը Հայաստանի համար

Իրականում, Ռուբեն Թաթուլյանն ունի քրեական աշխարհի ներկայա­ցուցիչների հետ կապ, բայց օրենքով գող չէ, այլ գործարար է, ով ունի «գողա­կան» շրջապատ: Նա Սոչիում մեծ թվով սեփականություն և ունեցվածք ունի: Բայց նրա անունը «գողերի» կոնտեքս­տում շրջանառվեց հատկապես այն ժա­մանակ, երբ «Պրայմ Կրայմը» գրեց, թե 2017-ի մայիսի 13-ին Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ չեխական ոս­տիկանությունը ձերբակալել էր մի քանի օրենքով գողերի և քրեական հեղինա­կությունների, այդ թվում՝ նաև Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին: Վերջինիս փաստաբանները, սակայն, ըստ մամուլի այլ հրապարակումների, հիմնավորե­ցին, որ Թաթուլյանն այդ «սխոդկայի» հետ առնչություն չի ունեցել և չի ձերբա­կալվել: Բայց այն, որ նա առնչություն ունի գողական աշխարհի հետ, դժվար թե հերքի նրա որևէ փաստաբան, ի վերջո՝ բոլորը գիտեն, որ Ռոբսոնը գողերի հետ «նստող-ելնող» գործարար է:

Ի դեպ, հետաքրքիր է հատկապես Primecrime.ru կայքի գործունեության նպատակը: Կայքի հետևում, ըստ որոշ տեղեկությունների, կանգնած է Ռուսա­ստանի իրավապահ համակարգի բարձ­րաստիճան պաշտոնյաներից մեկի կինը՝ ազգությամբ հրեա: Նա ամուսնու շնորհիվ լավ տեղեկացված է քրեական աշխարհի ներկայացուցիչների «րոպե­ներից», նրանց գործունեությունից ու բիզնես-խաղերի մեջ է քրեական աշխար­հի մասին հրապարակումներով: Ռոբսո­նի՝ Չեխիայում ձերբակալվելու լուրը ևս այս մեթոդով է գրվել, նրանից գումար է պահանջել կայքի տիրուհին՝ մի քանի մի­լիոն ռուբլի, ինչը չստանալով էլ՝ հրապարակել է նշված հոդվածը, որի հերքման վրա այդքան չարչարվել են Ռոբսոնի փաստաբանները: Տեսակետ կա նաև, որ Ռոբսոնի դեմ արշավը ձեռնտու է հատ­կապես ՌԴ իրավապահ մարմիններին, որոնց դուր չեն գալիս իրենց քթի տակ ուժեղացող հայերը: Հիմա մնում է հաս­կանալ՝ ո՞վ է Ռոբսոնը Հայաստանի հա­մար, ի՞նչ օգուտ է տալիս և տալու Հայաստանին իր բիզնես գործունեությամբ և կրիմինալի հետ ունեցած կապերով:

Հրապարակ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.