Ուկրաինայում առեւանգված հայ երիտասարդներին հայտնաբերել են

Ուկրաինայում անցած տարվա նոյեմբերի 12-ին առեւանգված ՀՀ քաղաքացիներին հայտնաբերել են։ Այդ մաիսն Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Մանրամասները առայժմ հայտնել չեմ կարող։ Լավ է, որ ամեն բան լավ է ավարտվել»,- գրել է դեսպանը։

Criminal.am-ի տեղեկություններով էլ, Ուկրաինայի Հանրապետությունում հայտնաբերվել են ամիսներ առաջ անհայտ անձանց կողմից առեւանգված, Հայաստանի հայտնի գործարար, «Շինանյութի Սերգեյ» մականունով Սերգեյ Մանուկյանի տղան՝ 26-ամյա Արման Մանուկյանը եւ նրա հետ առեւանգված ազգականը՝ 25-ամյա Սամվելը:

Ըստ կայքի, նրանց հայտնաբերել է հայրը՝ Ս. Մանուկյանը, օգտագործելով իր կապերը: Տղաները ողջ ու առողջ են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.