Ուկրաինայում սկսվել է «Միգրանտ» օպերացիան` ընդդեմ «օրենքով գողերի»

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը սահմանապահ եւ միգրացիոն ծառայությունների հետ համատեղ սկսել է «Միգրանտ» օպերացան՝ ուղղված Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող «օրենքով գողերի» դեմ։

Օպերատիվ-պրոֆիլակտիկական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հրամանն ստորագրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ազգային ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը նշել է, որ լայնամասշտաբ միջոցառումների իրականացման նպատակն է երկրից հեռացնել օտարազգի քրեական հեղինակություններին, ովքեր ազդում են Ուկրաինայի քրեածին իրավիճակի վրա։

Նա մանրամասնել է, որ խոսքը նախեւառաջ վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբերի առաջնորդներին, «օրենքով գողերին»։

«Այս կատեգորիայի քաղաքացիները պետք է լինեն մեր սեւեռուն հսկողության ներքո։ Անհրաժեշտ է հետեւել նրան գործունեությանը՝ երկրի տարածք մուտք գործելու պահից», — հայտարարել է Վյաչեսլավ Աբրոսկինը։
Նրա խոսքերով՝ ձեռնարկվող քայլերը կնպաստեն երկրում հանցավոր իրավիճակի վրա էթնիկ հանցավոր խմբավորումների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելուն։

Ավելի վաղ, փոխոստիկանապետը հայտարարել էր, որ որոշ «օրենքով գողեր» կձերբակալվեն պատվիրված սպանություններ կազմակերպելու, մարդկանց առեւանգելու համար։ Անհրաժեշտ ապացուցողական բազան հավաքելու համար, ինչը բավական բարդ է «օրենքով գողերի» պարագայում՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, երկրում ձեւավորվել է հատուկ ստորաբաժանում, որը կիրականացնի քրեական հետախուզության գործառույթներ, գործակալներ կներդրվեն հանցավոր համակարգերի մեջ։

Աբրոսկինը հայտնել է, որ «օրենքով գողերի» դեմ պայքարը մշտապես գտնվել է իրենց ուշադրության կենտրոնում եւ եթե ամիսներ առաջ Ուկրաինայում գտնվում էր օտարերկրացի 28 «օրենքով գող», ապա ներկայումս մշտապես բնակվում է 7-ը։

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.