Ով է իրական մեղավորը սիրուհու սպանության մեջ

Սիրուհու սպանության մեջ մեղադրվող ամերիկացին հայտնել է, որ սիրուհու մահվան պատճառն իր չափից մեծ առնանդամն է եղել։ Metro-ի փոխանցմամբ դատապարտյալը նույնիսկ ուզում է դատարանին ցույց տալ իր առնանդամը, որպեսզի ներկաները համոզվեն, թե ինչն է դարձել ողբերգության պատճառը։

65-ամյա Ռիչարդ Հենրի Փաթերսոնը, որին մեղադրում են Ֆլորիդայում Ֆրանցիսկա Մարգինեսի սպանության մեջ, պնդում է, որ կինը խեղդվել է օրալ սեքսի ժամանակ։ Դրա պատճառն էլ, Փաթերսոնի պնդմամբ, նրա առնանդամի պատկառելի չափերն են։ Նա ընդունում է, որ մեղավոր է Ֆրանցիսկայի մահվան համար, բայց պնդում է, որ միտումնավոր չի սպանել նրան։ Նրա փաստաբանը դիմել է դատարանին միջնորդությամբ, որպեսզի Փաթերսոնը կարողանա դատարանում ցույց տալ իր առնանդամը։ Նրա խոսքով, եթե ներկաները չեն ցանկանում առնանդամը տեսնել, կարելի է կաղապար պատրաստել ու այդպես գնահատել դրա չափերը։

Ֆրանցիսկա Մարգինեսին մահացած են գտել 2015-ի հոկտեմբերին։ Նա երեսնիվայր պառկած էր մահճակալի վրա, շուրջն էլ արյուն էր ու սերմնահեղուկի հետքեր։ Քանի որ կնոջ մարմինը ուժեղ քայքայված էր, մահվան պատճառը որոշել չի հաջողվել, սակայն մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չեն եղել։ Փաթերսոնը ձերբակալվել է, երբ SMS է ուղարկել իր դստերն ու ընկերոջը՝ հայտնելով, որ «վատ բան է արել» ու զղջում է այդ մասին։ Նա ասել էր, որ խեղդել է կնոջը, բայց հիմա պնդում է, որ նման բան չի ասել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.