Որքան ոգելից խմիչք, թմրամիջոց և դանակ է հայտնաբերվել բանտերում

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 12:30-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Բ. Գ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի մոտից հայտնաբերել են 18,3 գրամ ընդհանուր քաշով սև կոշտ զանգված և 0,8 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Ներկայացնում ենք նաև 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վիճակագրությունը:

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):
Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

ա) ոգելից խմիչք 2052.95 լ. (2016թ.՝ 2505 լ.),
բ) թմրամիջոցներ 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.),
գ) կտրող-ծակող գործիքներ 2063 միավոր, (2016թ.՝ 3069)
դ) դրամ և արժեքավոր իրեր 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),
ե) բջջային հեռախոս 1839 հատ (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.