Ոստիկանները հայտնաբերել են Մալաթիայում կրակոցներ արձակած գործարարին

Ոստիկանները հայտնաբերել են Շերամի փողոցում կրակոցներ արձակած անձին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Միքայելյանը:

Վերջինս կասկածվում է իր անվամբ հաշվառված «Բեկաս 12Մ» տիպի 12 մլմ տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ արձակելու մեջ:

Նա մայիսի 29-ին կրակել էր Օհանովի 2-րդ շենքի 41 բնակարանի բնակիչ, 44-ամյա Արման Ղայթմազյանի բնակարանի մուտքի դռան շրջանակին և պատշգամբին՝ վնասելով դռան և պատուհանի շրջանակները, ինչպես նաև պատուհանի պաշտպանիչ ցանցը:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, ապրանքագիտական և դատաձգաբանական:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Միքայելյանը աշխատում է որպես անհատ ձեռներեց, իսկ հրացանը գրանցված է նրա կնոջ՝ 48-ամյա Անահիտ Գալաջյանի անվամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.