Խուլիգանություն «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ.  դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ վարչական շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ հիմնարկի այցելուների մասնակցությամբ: Պարզվել է, որ ՔԿՀ այցելած մի քաղաքացի նույն հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել: Այնուհետև մոտեցել է ՔԿՀ-ի գլխավոր մուտքի դռանը, որտեղ գտնվել են նրա հետ այցելած այլ անձինք, ովքեր նույնպես սկսել են  բարձրաձայն հնչեցնել հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ հետաքննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Քննիչը 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.