Եղեգնաձորի հյուրանոցներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը

Հունվարի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Երեկ՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում անծանոթ 2 քաղաքացի առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկվել։

Հ. Գալստյանը տեղեկացրել է նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել է՝ Ֆրունզե, Mercedes Benz մակնիշի 888 81 համարանիշի (տառերը չի կարողացել հիշել), ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել է իր աջ ձեռքին։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել են նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի որորդական ողորկափող հրացան։

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը։

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.