Երիտասարդ հայ օրենքով գողերը

Հայերն ունեն 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը թագադրվել են «օրենքով գող», իսկ նրանցից 23-ն էլ տարիների ընթացքում թագազրկվել:

Քրեական աշխարհում բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասել երևանցի Մանուկ Մանուկյանը, նույն ինքը՝ Պարիկ Մանուկը, ով օրենքով գող է կարգվել 17 տարեկանում: Նա ծնվել է 1929 թվականին` Երևանում, և արդեն 1946 թվականին թագադրվել որպես օրենքով գող և մինչև մահ պահպանել իր տիտղոսը: Նա մահացել է 2001 թվականին:

18 տարեկանում օրենքով գող է թագադրվել Երևանսկի Սևոն, նույն ինքը` Երևանում ծնված Արմեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին` հռչակվել որպես «օրենքով գող», սակայն կարճ ժամանակ անց զրկվել կարգավիճակից:

19 տարեկանում օրենքով գող է կարգվել ազգությամբ ասորի, Հայաստանում ծնված Ալեքսեյ Բիչկովը՝ մականունը՝ Գայգունոկ: Նա ծնվել է 1976 թվականին, օրենքով գող կարգվել 1995 թվականին: Ալեքսեյը մահացել է 2006 թվականին` ճանապարհատրանսպորտային պատահարից: Թեև կարճ կյանքին` նա հաջողացրել է 4 անգամ դատվել:

19 տարեկանում օրենքով գող է կարգվել լոռեցի Արման Ջանինյանը: Նա ծնվել է Օձունում` 1977 թվականին, իսկ օրենքով գող թագադրվել 1996 թվականին, սակայն ներկայումս զրկված է այդ տիտղոսից:

20 տարեկանում օրենքով գող է թագադրվել Վզգոն` Վազգեն Ներսիսյանը: Նա ծնվել է 1936 թվականին` Երևանում։ 1956 թվականին թագադրվել օրենքով գող և տասնամյակներ շարունակ հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից էր:

25 տարեկանում` 1955 թվակաին օրենքով գող է թագադրվել Ռաֆայել Բաղդասարյանը՝ նույն ինքը՝ Սվո Ռաֆը:

Прайм Крайм

Tags: , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.