Եվրոպոլ. Եվրամիության ոստիկանական ծառայություն

Եվրոպոլը Եվրամիության ոստիկանական ծառայությունն է, որը գտնվում է Հաագայում։ Ծառայության հիմնական գործառույթներն են ազգային ծառայությունների կոորդինացումը՝ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարում և ազգային ոստիկանական ծառայությունների միջև ինֆորմացիայի փոխանակման առաջխաղացումը։ Եվրոպոլի աշխատանքի հիմնական ուղղություններից կարող ենք ընդգծել պայքարը՝ ահաբեկչության դեմ, զենքի ապօրինի առևտուրը, թմրանյութերի ապօրինի առևտուրը, մանկական պոռնոգրաֆիան և փողերի լվացումը։


Ներկա պահին Եվրոպոլը կոորդինացնում է Եվրամիության բոլոր 28 երկրների ոստիկանական ծառայությունների աշխատանքը։
Եվրոպոլն այս պահին ունի մոտ 360 աշխատակից, որոնցից մոտ 120-ը Եվրոպոլի կապի սպաներ են։
Եվրամիության միասնական ոստիկանական ծառայության ստեղծման հարցը եղել է դեռևս 1992 թվականի Մաաստրիխտի պայմանագրով։ 1994 թվականի հունվարի 3-ից ծառայությունը գոյություն է ունեցել սահմանաթակ ձևով, ինչպես «Եվրոպոլի ստորաբաժանումը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմե ։ 1988 թվականին Եվրամիության բոլոր անդամ երկրները վավերացրել են Եվրոպոլի մասին կոնվենցիան և 1999 թվականի հուլիսի 1-ից սկսվել է ծառայության լիակատար աշխատանքը։Եվրոպոլի առաջին տնօրենն է եղել գերմանացի իրավաբան Յուրգեն Ստորբեկը։ 2005 թվականի փետրվարից այդ պաշտոնը զբաղեցրել է Մաքս-Պետեր Ռացելը։ 2009 թվականի ապրիլի 6-ին Եվրոպոլի նոր նախագահ դարձավ Ռոբ Ուեյնռայթը։
2010 թվականի հունվարի 1-ից Եվրոպոլը դարձավ Եվրամիության Գործակալությունը, ինչը բարձրացրեց վերջինիս հնարավորությունները, միաժամանակ նաև դնելով Եվրախորհրդարանի ավելի խիստ վերահսկման տակ։

2011 թվականի հուլիսի 1-ին Եվրոպոլը տեղափոխվեց Հաագա։ Բացմանը ներկա գտնվեցին Նիդերլանդների թագուհին, Եվրամիության և այն երկրների ոստիկանական ծառայությունների վերադասները, որոնք ստորագրել էին համաձայնագրեր՝ Եվրոպոլի հետ համագործակցության մասին։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.