«Ժողովուրդ». Արդարադատության փոխնարարաը ՔԿՀ պետի ձերբակալման մասին

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին «Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց ՔԿՀ վար­չության վերադաս մարմնի՝ ՀՀ արդա­րադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ:

Իրավապահ մարմիններն անընդհատ հրապարակում են ՔԿՀ-ներում դատապարտյալների խարդախության դեպքերը, բայց իրավիճակը չի փոխվում: Ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով:

Դուք խոսում ենք այն մի խնդրի մասին, որ հնչեցվել է մեկ տարի առաջ և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Այո՝, մենք ունենք խնդիր՝ արգելված իրերը ՔԿՀ ներս բերելու հետ կապված, կարող ենք վիճակագրություն տեսնել, թե ՔԿՀ վերահսկողության արդյունքում քանի ծառայող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում ծառայությունից ազատվել:

Մշտապես պատժվել են «մանր ձկները», իսկ խոշորները այդպես էլ չեն պատժվում:

Եթե Դուք կարծում եք՝ մի քրեակատարողական հիմնարկի պետին կալանավորելով՝ այդ համակարգային խնդիրը կլուծվի, ոչ, այդպես չէ: Մենք ներկայացնում ենք համակարգային լուծումներ՝ այդ թվում սննդամթերքի որակը, որ լավացնենք, հանձնունքների քանակը նվազեցնենք: Մեր մոտեցումն է կանխել նման դեպքերը, և եթե կան, այո՛, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պետությունը խիստ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Հուսով ենք, որ մեր կանխարգելիչ աշխատանքը կբերի նրան, որ մենք էապես կնվազեցնենք կոռուպցիոն դեպքերը:

Ամբողջականը՝ թերթի օրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.