«Ժողովուրդ». Հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ԱԱԾ-ին

2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս են ոտնահարվել Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը: Նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ «Արթուր Վարդանյանի ձերբակալման ժամանակ պետական լիազոր մարմինների կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երևում էր, որ Արթուր Վարդանյանը նստած էր կիսամերկ վիճակում: Ավելի քան ակնհայտ էր, որ օպերացիան ավարտված էր, բոլորին նստեցրել էին բազմոցին՝ այդ թվում իմ պաշտպանյալին: Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, մի կողմ թողնենք, թե պետական լիազոր մարմինները սկզբում հայտնեցին, որ տեռորիստական ակտ պետք է անեին, բայց այսօր գործը գտնվում է դատարանում և միանգամայն այլ ֆորմատով է քննվում: Բայց կոնկրետ դեպքը մենք դիտում ենք պատվի և արժանապատվության հետ կապված աղերս ունեցող հարց և դրա համար մտել ենք դատարան»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.