Արմեն Կանևսկոյի կազմակերպված բանդան շարունակում է «չափազանց վտանգավոր» մնալ

Օրենքով գող Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցախմբի դեմ վկայություններ տվողները շարունակում են սպառնալիքներ ստանալ։ Դատախազությունում համարում են, որ թեև հանցախմբի պարագլուխը մահացած է, խմբի անդամեները մի մասը կալանավայրում են այնուամենայնիվ շարունակում են «չափազանց վտանգավոր» լինել։

Մի շարք վկաներ, ովքեր ցուցմունքներ են տալիս օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի ստեղծած հանցախմբի դեմ, սպառնալիքներ են ստանում։ Այս մասին հայտարարել է պետմեղադրող Սվետլանա Նեկոզը:

Նրա խոսքերով, վկաներից մեկն անծանոթի կողմից ծեծի է ենթարկվել և օրինապահները այդ փաստի առումով ստուգումներ են իրականացնում։ Նեկոզը շեշտել է, որ, անկախ Արմեն Կանևսկոյի մահացած լինելու հանգամանքից, նրա կազմակերպած հանցախումբը շարունակում է գործել և «իր բազմամյա քրեական փորձի ու կոռուպցիոն լայն կապերի շնորհիվ չափազանց մեծ վտանգ է ներկայացնում»։

Հետաքննության շրջանակներում դատարանում հարցաքննվել է վկաներից մեկը, ով հայտարարել է, որ եղել է մի շարք օրենքով գողերի վստահելի մարդը և շեշտել է, որ Արմեն Կանևսկոյի խմբավորումը Ռուսաստանի քրեական հիերարխիայում առաջատար դիրքերում էր։

«Կանևսկոյի հետ մեզ ծանոթացրել է Արտյոմը՝ մականունը Բալամուտ, 2003 թվականին։ Ծանոթացանք, շփվեցինք, հետո նորմալ հարաբերություններ ենք ունեցել։ Արմենի մարդիկ միշտ ավտոմատներով ու ատրճանակներով էին՝ նորմալ բան հանցագործ մարդկանց համար»— մեջբերում է վկայի խոսքերը «Интерфакс»-ը։

Իր հերթին, Նեկոզն ավելացրել է, որ Կանևսկոյի խմբավորումը, ըստ վկաների ցուցմունքների, հանցագործ աշխարհի չափանիշներով աչքի էր ընկնում դաժանությամբ։ Հայտնի է, որ Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, «մրսում» էր Կանևսկոյից։ Շատերն էին նրան նկարագրում որպես «բեսպրեդելշչիկ»՝ չափ ու սահման չճանաչող,- շեշտել է պետ մեղադրողը։

Հիշեցնենք, որ Կրասնոդարի մարզային դատարանում ընթանում է Արմեն Կանևսկոյի հանցավոր խմբավորման ենթադրյալ մասնակիցներ 48-ամյան Օլեգ Վանչենկոյի, 45-ամյա Էռնեստ Լալաբեկովի, 54-ամյա Մանուկ Թորոսյանի և 55-ամյա Ալեքսանդր Ժիգալկոյի դատաքննությունը։

Ըստ հետաքննության վարկածի, բոլոր 4-ն էլ մասնակցել են կուբանյան գործարար Սուրեն Եղիազարովի և նրա երկու ծանոթների սպանությանը՝ 2007 թվականին գործարարին ուղեկցելով Արմեն Կանևսկոյի հետ հանդիպմանը։

Օրինապահ մարմինների ենթադրությամբ, 2006 թվականի հոկտեմբերին Կանևսկոյը «Նովոկուբանսկ» ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատեր Եղիազարովին առաջարկել է իր հովանավորությունը՝ ամսական 30 հազար դոլարի դիմաց։ Գործարարն սկզբում համաձայնել է, սակայն առաջին մուծումից հետո որոշել է հրաժարվել, ինչի արդյունքում սպանվել է Կուբանի Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսու տան «Ույուտ» սրճարանում։

Օրենքով գող Արմեն Կանևսկոյին այդ գործով դատապարտվել է 2010 թվականին, սակայն նույն տարվա դեկտեմբերին շաքարախտի պատճառով մահացել է հիվանդանոցում։

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.