Կարեն Միրզոյան. 1994-95թթ. համաձայնությունը պետք է կյանքի կոչվի

Մարդկային ողբերգությունների, ցեղասպանությունների մասին խոսելիս մենք պետք է խուսափենք այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա,այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը «Դա ուղղակի անընդունելի է. այն գնում է մարդկային բանականության, խղճի բոլոր կանոններին հակառակ: Մենք միշտ պիտի շարունակենք խոսել սումգայիթյան ցեղասպանության, Ադրբեջանի տարածքում հայաշատ բնակավայրերում իրականացված էթնիկ զտումների, ցեղասպանության այլ ակտերի մասին, քանի որ նման անպատժելիությունը հղի է նոր վտանգներով. այն պարարտ հող է նախապատրաստում նոր ցեղասպանությունների համար: Մեր օրերում ևս մենք ականատես ենք լինում, թե ինչպես ցեղասպան մտայնությունը ոչ միայն չի մարում, այլև ընդարձակվում է: Մենք անցյալ տարի ապրիլին ականատես ենք եղել, թե ինչպիսի ոճրագործություններ են կատարել մերօրյա ցեղասպանները: Պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ նման սահմռկելի երևույթները հետայսու կանխելու համար»: Կարեն Միրզոյանի խոսքով՝ փախստականների հարցը ևս պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի. «Փախստականների հարցում մեր մոտեցումը հետևյալն է. ցանկացած կարգավորման մոդել, անպայման, պետք է ներառի իր մեջ նրանց իրավունքների պաշտպանությունը: Հնարավոր չէ այնպիսի մի կարգավորում, ուր անտեսվում են մարդկանց իրավունքները, նրանց ճակատագրերը,-նշել է Կ. Միրզոյանը և պարզաբանել,- իրական վիճակին ծանոթ շատ մարդիկ կան, որոնց հետ համագործակցելով, պետք է աշխատենք հանրության շրջանում տարածել ճշմարտությունը: Այդ գործը ոչ միայն պետական կառույցների պարտավորությունն է, այլ յուրաքանչյուր հայի: Բավ է սահմանափակվել անհասցե կոչերով. դրանք ուղղակի ճանապարհ են հարթում հետագա լարվածություններ ստեղծելու համար: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք, որ 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև անցյալ տարի Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.