ԽՍՀՄ հանցախմբեր․ Ֆանտոմասները

«Հաղթող սոցիալիզմի երկրում չեն կարող լինել բանդիտներ», — չէին դադարում կրկնել կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ ինչպես էին նրանք սխալվում․․․ ԽՍՀՄ տարածքում հանցավոր խմբավորումները պարբերաբար էին ի հայտ գալիս, և յուրաքանչյուրը տարբերվում էր իր ուրույն ձեռագրով։
1968-ից 1973-ական թվականներին Դոնի Ռոստովում դրության տերն էր ամենաաղմկահարույց բանդաներից մեկը, որի գործունեությունը դարձավ խորհրդային քրեական ֆոլկլորի անբաժանելի մասը։ Տոլստոպյատով եղբայրների բանդան անվանվում էր նաև «ֆանտոմասներ», այն պատճառով, որ շատ էին սիրում գլխին հագնել կանանց զուգագուլպաները։ Հանցախմբի տարբերվող գծերից էին նաև սեփական ձեռքով ստեղծված հրազենը և ավազակային հարձակումների դետալային պլանավորումը։
Բայց բանդիտների բախտը միշտ երես էր թեքում, նրանց կարծես դժբախտությունն էր ուղեկից։ Հանցագործների խղճին է 14 ավազակային հարձակում, մի քանի սպանություն և 150 հազար հափշտակված ռուբլի։ Հետաքրքրական է, որ Սամասյուկ բանդայի անդամներից մեկը հաճախ էր խոստովանում կոլեգաներին, որ երազում է մեռնել փողով լի պարկի մեջ։ 1973 թվականի հուլիսի 7-ին նրա ցանկությունը իրականացվեց, երբ միլիցիոներների հետ փոխհրաձգության ժամանակ նա վերջին անգամ փարվեց ցանկալի գանձին։ Հենց այդ օրն էլ ավարտվեց «ֆանտոմասների» անփառունակ պատմությունը։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.